«Ֆուկուսիմա-1»-ի մոտ հողը վարակված է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 1, 2011 9:44
«Ֆուկուսիմա-1»-ի մոտ կկառուցեն նոր ջրամբար, ուր կհավաքվի ռադիացիայով վարակված ջուրը: Ռադիոակտիվ յոդի պարունակությունն ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկում թույլատրելիի սահմանը գերազանցում է 10 հազար անգամ, իսկ ստորգետնյա ջրերում` 4,5 հազար անգամ, ինչը, փորձագետների կարծիքով, շատ վատ նշան է: Վարակված է նաև ծովի ջուրը. դրանում արդեն ոչ մեկը չի կասկածում: Առափնյա ջրում ռադիոակտիվ յոդ -131-ի քանակը գերազանցում է նորմը 4,5 հազար անգամ: Սակայն իշխանությունը շարունակում է ժխտել , որ հողի ու ջրի վարակվածության այս մակարդակը մարդու կյանքի համար սպառնալիք է: Ճառագայթման մակարդակի մեծացումը խոսում է այն մասին, որ ռեակտորների սառեցման նպատակով օգտագործվող ջուրը դուրս է թափանցում: ԱԷԿ-ի շրջակայքում վարակվածությունն ահագնացող չափերի է հասել:
Առաջին անգամ պատմության մեջ, սկսվել է Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի ու ամերիկացի զինվորների համատեղ աշխատանքը: 18 հազար ճապոնացի ու 7 հազար ԱՄՆ զինվոր առափնյա գոտին բաժանել են 9 հատվածի, ուր մետր առ մետր մաքրում են ավերածությունների հետևանքները: Ճապոնական իշխանությունները նորացնում են զոհերի ցուցակները: Այսօր արդեն զոհերի թիվը հասնում է 11,5 հազարի:






Facebook
Tweet This
Email This Post
