Ծխելու, խմելու ու շաքարի վնասները` թվերով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 1, 2011 9:06

Հետազոտությունների արդյունքները ի մի բերելով, եվրոպացի փորձագետները պարզել են, թե վնասակար սովորությունները որչափով են վնասում մարդկային օրգանիզմը:

Ծխելը. բրիտանացի մասնագետներն ասում են, որ ծխախոտի ծուխը բացասական ներգործություն է սկսում ծուխը ներս քաշելուց արդեն 3 րոպե անց: Իսկ գենետիկական փոփոխությունները սկսվում են 15 րոպե անց: Նիկոտինը գլխուղեղին հասնում է 7 վրկ հետո:

Շաքար. փորձագետ սննդաբաններն ասում են, որ շաքարն իր բացասական ազդեցությունը սկսում է նուլնիսկ կուլ չտված: Այն  բերանի խոռոչում  խթանում է վնասակար մանրէների աճը: Եթե քաղցրից հետո ոչինչ չենք ուտում, ապա բերանում թթվային միջավայրը վերականգնվում է մեկ ժամի ընթացքում: Շաքարը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի  վայրկենական ավելացման, իսկ մեկ ժամ անց քաղցի ու հոգնածության զգացում է առաջանում: 20 գդալ շաքարը նվազեցնում է արյան սպիտակ գնդիկների` մարէների դեմ պայքարելու ոնակոււթյունը 40%-ով: Դա հատկապես նկատելի է դառնում քաղցրի օգտագործումից հետո, որի ազդեցությունն օրգանիզմում 5 ժամ է մնում:

Ալկոհոլ.գերմանացի փորձագետներն ապացուցել են, որ ալկոհոլը մեծ վնաս է հասցնում գլխուղեղին 6 րոպեի ընթացքում: Որքան մեծ է արյան մեջ ալկոհոլի մակարդակը, այնքան ցածր է ուղեղը պաշտպանող միացությունների քանակը: Այս տվյալները 2 գավաթ գարեջուր կամ 3 բաժակ գինի խմած կանանց ու տղամարդկանց հետազոտության արդյունք են:

Աղը զարկերակների առաձգականությունն է նվազեցնում 30 րոպեում, կարծում են ամերիկյան բժիշկները: Այն օրգանիզմում 2 լիտր ջուր է պահում` սրտի վրա ավելացնելով ծանրաբեռնվածությունը: Ի դեպ, նույնքան էլ ժամանակահատվածում էլ  կոֆեինն է արյան հոսքը “հունից հանում”:

Դիտվել է 3615 անգամ:
Print Friendly

Leave a Reply