Աշնանը Հայաստանի բնաշխարհում կհիմնվեն 445 հա անտառտարածքներ

Օրվա լուր | | August 13, 2009 12:07

forest1Աշնանամուտից Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերում կհիմնվեն 445 հա անտառտարածքներ: Այս պահին ավարտման փուլում է անտառի վնասատուների դեմ քիմիական եղանակով պայքարը, ընթացքի մեջ են նաև 4.958 հա անտառտարածքների խնամքի և ոռոգման աշխատանքները:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը  ՀՀ կառավարության և Ճապոնական 2KR դրամաշնորհի հաշվին գարնանամուտից մինչ օրս անտառվերականգնման, անտառլրացման աշխատանքներ է կատարել հանրապետության 18 անտառտնտեսությունների 618 հա անտառտարածքներում: Աշխատանքներն իրականացվել են «Անտառվերականգման և պահպանության» ծրագրի շրջանակներում:

Կազմակերպության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը «Արմենպրես»-ին ասել է, որ ավելի քան 1,5 մլն անտառային ծառատեսակներ և սերմնաբուսակներ են տնկվել Ծաղկաձոր, Ապարան քաղաքների շրջակայքում, Կոտայքի (Նաիրի տարածաշրջան), Լոռու (Վանաձոր), Տավուշի (Իջևանի տարածաշրջան) և Սյունիքի մարզերի անտառտարածքներում: Բնական աճի, անտառկուլտուրաների լրացման, բնաշիվային վերականգնման աշխատանքներ են կատարվել Գուգարքի, Սիսիանի, Ճամբարակի, Սևքարի, Գորիսի, անտառտնտեսություններում:

Նոր տնկիներ են ավելացել նաև Երևանի Նուբարաշենին հարող 30 հա տարածքներում: Այս տարի անտառլրացման աշխատանքներ են կատարվել նաև «Երևան-Սևան» և «Հրազդան-Ծաղկաձոր» մայրուղիների շուրջ 500 հա ծառազուրկ հատվածներում:

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply