Լենինի դամբարանն առաջարկում են թանգարան դարձնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2011 0:28

Վ.Ի.Լենինին թաղելու հարցը կարելի է հետաձգել, իսկ  Կարմիր հրապարակում գտնվող դամբարանն անհրաժեշտ է թանգարանի վերածել. նման հայտարարություն է արել ՌԴ նախագահական խորհրդի մարդու իրավունքների գծով ղեկավար Մ. Ֆեդոտովը:

Լենինին թաղելու առաջարկությունը «դեստալինիզացման»   ծրագրի կետերից մեկն է: Առաջարկը ներկայացվել է նախագահի ուշադրությանը:

«Որոշ հարցեր հասկանալի, թե ինչպես պետք է լուծել: Իսկ մնացածի համար  դեռևս մեծ աշխատանք  պետք է կատարվի: Հիմա համաձայնեցվում են Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգի մոտ թանգարանային հուշահամալիրի շինարարության հետ կապված հարցերը:  Որոշվում  է քաղաքական ռեպրեսիաների զոհերի անուններով  «Հիշողության գիրք»  ինտերնետ-պորտալի ստեղծման հարցը: Նախագիծը հսկայական է , կարևորն աշխատանքը սկսելն է: Այն պետք է հանգիստ կատարել, առանց  հասարակության մեջ ավելորդ լարվածություն ստեղծելու»,-հայտարարել է Ֆեդոտովը:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply