Ամեն երրորդ կինը սեքսից հետո թախծում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 19:43Հետազոտություններով պարզվել է, որ սեքսից հետո պատած թախիծը կապ չունի սեքսի որակի հետ: Հարցված 200
երիտասարդ կանանց 32,9 %-ն ասել են, որ սեքսից հետո իրենք անհասկանալի պատճառներով թախիծ, տագնապ են զգում ու հուզմունք: Գիտնականները դեռևս չգիտեն այդ երևույթի պատճառը, որի գիտական անվանումը “հետկոիտալ դիսֆորիա է”: Ինչպես պարզվել է, սեքսի որակն ամենևին էլ չի ազդել հարցվածների էմոցիոնալ վիճակի վրա: Հետազոտման ընթացքում, որոշ բացատրություններ, իհարկե եղան, օրինակ` ամենատարածվածն այն վարկածն է, որ այն կանայք, ովքեր ենթարկվել են սեքսուալ բռնության, հետո սեքսը կապում են ապրած հոգեբանական սթրեսի, ամոթի, մեղքի, պատժի ու կորստի զգացման հետ: Սակայն, հետազոտող գիտնականներից մեկն արտահայտել է իր տեսակետը այդ երևույթի բնության վերաբերյալ: Նա ենթադրում է, որ այստեղ կենսաբանական նախատրամադրվածության հետ գործ ունենք:






Facebook
Tweet This
Email This Post
