Ճապոնիայում որոշ հիվանդանոցներ փակել են դռները ճառագայթվածների առջև
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 19:20
Ճապոնիայում որոշ հիվանդանոցներ ու ապաստարաններ հրաժարվել են ընդունել այցելուներին` առանց “ռադիացոն” մաքրության սերթիֆիկատի: Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի բնակչուհիներից մեկը պատմել է, որ իր 8-ամյա դստերը հրաժարվել են բուժօգնություն ցուցաբերել, առանց “ռադիացոն” մաքրության սերթիֆիկատի , չնայած իրենք հավատացնում էին, որ աղջիկը ռադիացիայով վարակված չէ: Հայրը որոշել էր աղջկան հիվանդանոց տանել այն բանից հետո, երբ երեխայի մարմնի վրա ցան էր դուրս եկել: Երեխայի վիճակը բարելավվեց միայն դեղահաբեր ընդունելուց հետո: Ռադիացիոն վարակվածության ստուգումը Ճապոնիայում սկսել են մարտի 13-ից: Իսկ մարտի 17-ից նաև սերթիֆիկատներ են տրվում: Ապաստարաններում տեղավորված բնակիչները նույնպես հատուկ կրծքանշաններ են կրում, որոնք վկայում են սերթիֆիկացիան անցնելու մասին: Իշխանությունները համոզված են, որ առաջարկված այս պայմաններն անհրաժեշտ են, արդյունավետ պայքարելու համար, նաև, ստուգումը ցույց է տալիս, որ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից ժամանածների մոտ ռադիացիոն մակարդակը բարձր չէ:






Facebook
Tweet This
Email This Post
