Հանրապետության Նախագահի 2010 երիտասարդական մրցանակների համար մրցապայքարն ավարտվեց. հաղթողների անունները կհայտարարվեն մրցանակաբաշխության օրը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 31, 2011 19:23
Ս/թ մարտի10-31-ը ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը անցկացրեց մրցույթների ու միջոցառումների շարք` տաղանդաշատ ու շնորհալի երիտասարդներին Հանրապետության Նախագահի 2010 երիտասարդական մրցանակներ շնորհելու նպատակով: Հանրապետության Նախագահի մրցանակը հիմնման օրից ֆինանսավորվում է ՙՊողոսյան՚ հիմնադրամի կողմից:
ՙԵր•եցողություն՚, ՙԳործիքային կատարում՚, ՙԳրականություն՚, ՙԿերպարվեստ եւ կինո՚ անվանակարգերում մրցանակի հավակնորդ 116 երիտասարդ ստեղծագործողներից եզրափակիչ փուլ են անցել 42-ը, որոնցից ժյուրին կընտրի լավագույններին եւ կներկայացնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմանը: Յուրաքանչյուր տարի հաղթողների անունները հայտարարվում են Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման հանդիսության օրը, որն այս տարի տեղի կունենա մայիսի 30-ին: Որպես մրցանակ շնորհվում է մեդալ` այն հավաստող հավաստագրով, վկայագիր եւ դրամական պարգեւ` 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Հանրապետության Նախա•ահը շնորհավորում է հաղթողներին եւ անձամբ հանձնում մրցանակները:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, ՀՀ Նախագահի մրցանակի համակարգող Աիդա Խաչիկյանն իր ելույթներից մեկում հայտնեց, որ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը Նախագահի մրցանակի հանդեպ, որի խոսուն ապացույցը դիմողների թվի աճն է: ՙՄեծ պատիվ է անձամբ երկրի նախագահից ստանալ մրցանակ, որը, անկասկած, երիտասարդներին պատավորեցնում է, քաջալերում եւ խթանում նրանց ստեղծագործական աշխատանքը՚,- ասաց խորհրդականը:
Իր ՙԵս եմ իրականությունը՚ գեղանկարների հավաքածուով եզրափակիչ փուլ անցած Վոլոդյա Հակոբյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ մրցույթի բոլոր փուլերն էլ դժվար էին, բայց եւ օգտակար ու ուսուցողական: ՙԱրդեն 3-րդ անգամ եմ մասնակցում մրցույթին եւ ինչպես միշտ վրձինս վայր չեմ դնում ու պայքարում հաղթանակի համար՚,- հավելեց երիտասարդ գեղանկարիչը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՙԿերպարվեստ եւ կինո՚ անվանակարգում ժյուրիի անդամ Կարեն Աղամյանի գնահատմամբ` եզրափակիչ փուլ անցած մասնակիցներն արդեն իսկ հաղթող են, քանի որ նրանք բոլորն էլ արժանի են մրցանակի, եւ լավագույնների միջեւ լավագույնին ընտրելը, համաձայնեք, դժվարացնում է ժյուրի աշխատանքը:
Մրցույթների ու միջոցառումների շարքը եզրափակվեց մարտի 31-ին Երեւանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայում կայացած դասական երաժշտության համերգ-լսումով, որտեղ իրենց փայլուն կատարումներով հանդես եկավ ՙԳործիքային կատարում՚ անվանակարգի թեկնածուների ընտրանին:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ
Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply