Գերմանացին իր 17-ամյա դստեր տարեց սիրեկանին ներքինի է դարձրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 31, 2011 18:49

Բիլֆելդում   հայրը ամորձատել է իր 17-ամյա դստեր տարեց սիրեկանին: Այժմ նրա նկատմամբ գործ է հարուցվել: Իր արդարացման համար, նա ասել է, որ 59-ամյա տղամարդը ստիպել է իր դստերը ինտիմ հարաբերությունների մեջ մտնել: Այդ կապի մասին իմանալով, 47-ամյա հայրը ոստիկանություն է հրավիրել, տղամարդուն մանկապղծության մեջ մեղադրելով, սակայն, իրավապաշտպան մարմինները հրաժարվել են ինչ-որ գործողություններ ձեռնարկել: Դրանից հետո, վրդովված հայրը որոշել է այդ հարցն ինքնուրույն լուծել:2010-ի նոյեմբերի 2-ին, երկու համախոհների հետ, որոնց ինքնությունը չի հաստատվում, մտել է դստեր սիրեկանի բնակարան, կապել ձեռքերը, սոսնձել բերանն ու ամորձատել: Ինչպես հաջողվեց պարզել, մեղադրյալը հանցանքը կատարել է ալկոհոլի ու դեղորայքի ազդեցությամբ: Հիմա նրան 3 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ տուժածը պահանջում է 150 հազար եվրո փոխհատուցում: Դատավճիռը կայացվելու է ապրիլի 1-ին:

:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply