ԳԴՀ-ն Ճապոնիա է ուղարկել հսկայական պոմպ` ռեակտորները սառեցնելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 18:21
Գերմանիան “Ֆուկուսիմաժ-1”ԱԷԿ-ի ռեակտորները սառեցնելու համար Putzmeister ֆիրմայի հսկայական պոմպ է ուղարկել: Մեխանիկական երկար` 70մ թևի շնորհիվ, պոմպը` վերևից ջուր ցողելով ռեակտորները սառեցնելու հնարավորություն է տալիս: Մարտի 31-ին պոմպը բեռնել են բեռնատար ինքնաթիռի մեջ` Շտուտգարդի օդանավակայանում, Տոկիո հասնելուն պես այն պետք է հասցնեն ԱԷԿ-ը ղեկավավարող Tokyo Electric Power Company : Հաջորդ օրերին Ճապոնիա կուղարկվեն ևս 3 պոմպ, որոնցից երկուսը պիտի կանչվեն ԱՄՆ շինհրապարակներից: Սառեցումից հետո, գերմանական պոմերը կօգտագործվեն վնասված ռեկատորների վրա սարկոֆագ կանգնեցնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
