Քադաֆիի դուստրը մեկնել է առաջավոր դիրքեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 31, 2011 18:11

Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի միակ դուստրը մեկնել է առաջավոր դիրքեր` Քադաֆիին հավատարիմ ուժերին ոգեւորելու նպատակով:

«Քադաֆին ապստամբների դեմ պայքարի է հանել իր գաղտնի զենքը` սեքսուալ շիկահեր աղջկան` Աիշային», – գրում է  բրիտանական Daily Star տաբլոիդը:

Ըստ պարբերականի` 34-ամյա երեք երեխաների մայր Աիշան ճակատ է մեկնել առանց շպարի  եւ գլխաշորով, թեեւ միշտ աչք է ընկել լավ հագուկապով: Նա եռանդով պաշտապնել է հորը` զինվորներին վստահեցնելով, որ նա «մեծ մարդ եւ մեծ առաջնորդ է»:

Աիշաին, ով հանդես էր եկել ի պաշտպանություն իր հոր, զրկել էին ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի կոչումից դեռ մինչ կոալիցիայի կողմից Լիբիայի ռմբահարումները:

Աիշան եղել է  նաեւ Իրանի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի դատապաշտպանը:

Դիտվել է 1691 անգամ:
Print Friendly

Leave a Reply