Ֆիլիպիններում բախումների պատճառով մոտ 50 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2009 14:39

_philippinesՖիլիպինների հարավում կառավարական զորքերի և զինված խմբավորման բախումների հետևանքով 43 մարդ է զոհվել` 23 զինվորական և 20 ապստամբ:

Զիավորականներն ասում են, որ «Աբու սայֆ» խմբավորման կայանի վրա հարձակմանը մասնակցել են 400 զինծառայողներ:

Զինվորականները առգրավել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր և 13 միավոր հրազեն:

Հատուկ գործողությունն արդեն ավարտվել է, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք սպանվել են խմբավորման 2 ղեկավարները, որոնք էլ այս հարձակման հիմնական թիրախն էին:

«Աբու սայֆը» Ֆիլիպինների հարավում գործող 4 իսլամական խմբավորումներից մեկն է: Նրա անդամները հաճախ են առևանգում մարդկանց` փրկագին ստանալու նպատակով: Ապստամբների զոհ հիմնականում դառնում են ֆիլիպինացի քրիստոնյաները և օտարերկրացիները:

Այս տարվա հունվարին առևանգել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 3 աշխատակիցների: Նրանցից 2-ին ազատ էին արձակել ապրիլին, իսկ 3-րդը ասատություն ստացավ միայն հուլիսին:

«Աբու սայֆի» դեմ ուղղված ռազմական գործողություններում ներգրավված են հազարավոր ֆիլիպինական զինվորներ:

Խմբավորումն է իրականացրել Ֆիլիպինների պատմության մեջ ամենաարյունալից ահաբեկչությունը` 2004-ին ուղևորատար նավի պայթյունից զոհվեց 100-ից ավել մարդ:

«BBC»-ն հաղորդում է, որ ըստ ԱՄՆի` այս խմբավորումը համագործակցում է «Ալ քաիդայի» հետ:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply