Սատանիստ-մարդասպանին դատապարտել են 13 տարվա ազատազրկման
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 31, 2011 17:12Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ բնակավայրում սատանիստական խմբավորման անդամին, որ բլեք-մետալ ոճի երաժշտության
ազդեցությամբ սպանել էր մի քանի մարդկանց, դատապարտել են 13 տարվա ազատազրկման: 1983թ ծնվածՄիխայիլ Զադորոժնևը մեղավոր է ճանաչվել 3 մարդու սպանության մեջ: Ավազակախմբում 12-13 անդամ է եղել: 2001-2004-ին մեթալիստները սպանել են 7 մարդ, սակայն, բոլոր հանցագործները, բացի Զադորոժնևից, հանցագործության պահին անչափահաս են եղել: Նրանցից մեկն է միայն ուղարկվել հարկադիր բուժման: Զոհ են դարձել պատահական մարդիկ, անցորդներ: Պատանիները դուրս են եկել փողոց ու հարձակվել առաջին պատահածի վրա: 2000- սկզբներին ոստիկանները կարծում էին որ սպանություններն իրար հետ կապ չունեն: Եվ միայն 2010-ին նախկին խմբի անդամներից մեկին մեկ այլ հանցագործություն կատարելու պատճառով ձերբակալեցին ու նա որոշեց խոստովանել նաև մինչ այդ կատարած հանցագործությունները: Հետաքննության ընթացքում բոլոր անդամները խոստովանեցին հանցանքը: Աղջիկներից մեկը, որը ավազակախմբից դուրս գալով հասցրել էր ամուսնանալ ու երկու երեխա ունենալ, խոստովանությունից հետո ինքնասպան եղավ:





Facebook
Tweet This