Թուրքի հետ ռուս կատվին խաչասերելն այնքան էլ հայրենասիրական քայլ չէ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 16:47
5 ականջանի կատվի տերը հրաժարվել է իր փիսոյին ծանոթացնել 3-ականջանի թուրքական կատվի հետ: Վորոնեժի ագրարային համալսարանի դասախոսին առաջարկեցին իր սանին`5-ականջանի կատվին խաչասերել 3-ականջանի թուրքական կատվի հետ.«Ինձ զանգել է մի կին, ով Թուրքիայում ծանոթ անասնաբույժ ունի, որն իր խնամքի տակ է պահում 3-ականջանի կատվին: Սակայն ես մտածեցի, որ ես թուրքի հետ ռուս կատվին խաչասերելով ոչ հայրենասիրական քայլ եմ կատարում և հրաժարվեցի»,-պատասխանել է կատվի տերը: «Հույս ունեմ, որ իմ սիրելի կատուն երբևէ կգտնի իր «կեսին»,-ասել է տերը:






Facebook
Tweet This
Email This Post
