Աշոտը մուրում է և… բանաստեղծություններ գրում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 31, 2011 16:23

Նուբարաշենի հատուկ դպրոցի նախկին սան Աշոտի http://ankakh.com/2011/03/102708/ )

բանաստեղծություններում նրա հույզերն են, մտորումները, հոգեկան ապրումները, ինչպես նաև բնության, սիրո, ճշմարտության և ընդհանրապես կյանքի  վերաբերյալ նրա ունեցած պատկերացումները:

Հույս ունենք՝ մի օր այդ բանաստեղծությունները լույս կտեսնեն փոքրիկ ժողովածուի տեսքով, որին դուք ևս կարող եք նպաստել՝ ձեր փոքրիկ լուման ներդնելով այդ գործում:

Ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից մի քանիսը: Վստահ ենք, որ դրանց մեջ դուք կգտնեք նաև ձեզ հարազատ մտքեր ու երազաքներ…

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Լռությունը թող վերածվի աղաղակի,

Եթե սերը պիտի պայթի,

Ու վերածվի ակնթարթի,

Ակնթարթն էլ շանթ կայծակի:

Եթե սիրուց պիտի ծնվի մի այլ ուղի,

Թող չկոչվի նեղ արահետ,

Այլ խաչմերուկ, կամ, մայրուղի,

Ձգվի դեպի հորիզոնը անտես, անհետ:

Եթե սիրուց պիտի ծնվի վերածնունդ,

Թող չկոչվի մի նոր գարուն,

Այլ մի զարթոնք համազգային,

Միջազգային  նոր պատմություն:

Եթե սիրուց պիտի ծնվի մի մեծություն,

Թող որ կոչվի մեծ սրբություն,

Եվ լռությամբ վիշտը անհուն

Տանի իր հետ հավերժություն:

2006թ.

ԽԵՆԹՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ

Ես խենթություն եմ առանց սահմանի,

Ով  ամեն տեսակ գժություն կանի,

Բայց շրջապատում ինչ± են մտածում,

Ինձ դա չի հուզում:

Հաճախ ասում են՝ չունես դարդ ու խելք,

Ասացեք, մարդի´կ, եթե դուք ունեք,

Ինչու± է կյանքը ձանձրալի թվում

Եվ շուտ ծերացնում:

Խենթություն դուք էլ հեշտությամբ կանեք,

Բայց դրա համար հմտություն է պետք,

Որ չծիծաղեք ձեր իսկ հնարած

Խենթության վրա:

Խենթություններով շատ բան եմ փոխում,

Հոգուս մշուշն ու ցավերն եմ թաղում,

Վատից լավերն եմ երևան բերում,

Վառ գույնով լեցուն:

Թե մանկությունդ լի է խենթությամբ,

Թե ապրել ես խենթ, հոգով, բնությամբ,

Թե խենթացել ես քո իսկ խենթությամբ,

Խենթ ես էությամբ:

2006թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հայ գրերի գյուտարարը

Եվ կրթության նախարարը

Հանդիպեցին Օպերայում,

Սուրճ խմեցին մոտիկ բարում:

Երբ դուրս եկան ժամանակին,

Նախարարը գյուտարարին

Ցույց է տալիս հպարտացած՝

Նոր շենքերը վեր խոյացած:

Ցույց է տալիս նոր խանութներ,

Որ փողոցում կազմած շարքեր,

Հենված, կանգնած իրար կողքի,

Ասես զարդն են մեր քաղաքի:

Ցույց է տալիս դպրոցները,

Պողոտաներն ասֆալտապատ,

Ասում._մենք ենք կերտողները,

Ցույց է տալիս գոհ ու հպարտ:

Կարծում եմ, որ այստեղ պիտի

Այսինչ շենքը երկինք հառնի,

Նախագիծն էլ պիտ հաստատի

Նախագահը մեր երկրի:

Երբ վերջացրեց խոսքը վերջին

Հայ գրերի գյուտարարին,

Ասաց. «Մաշտո´ց, մեծ ուսուցիչ,

Կարծիքն ասա սրտիդ հուզիչ»:_

«Լավ է, որդի´ս, կառուցելը,

Բայց եղածը պահպանելը

Չմոռանանք°, չէ± որ դա էլ

Ճիգ ու ջանք է մեզնից խլել:

Ես քայլեցի պողոտայով

Խանութների երկար շարքով,

Սակայն գրած իմ տառերից

Չկար ոչ մի ցուցանակին:

Անցորդների բարբարը սին

Տակն ու վրա հոգիս արին,

Ինչ± Պալերմո, ինչ± հաբիբի,

Բառեր են այս օտարազգի:

Կկործանվեք, լա´վ իմացիր,

Թե ստեղծված հայ տառերին,

Հայ բառերին,

Մեր հայ լեզվին

Փոխարինենք օտար գրի,

Տառերի հետ ու բառերի»:_

Այսպես ասաց գյուտարարը,

Մայլեց, չքվեց փողոցներից,

Մենակ մնաց նախարարը.

Կարծիք կազմե՞ց կատարվածից:

2006թ.

ԶԲՈՍԱՆՔ

/Նվիրվում է Երևանի հուշարձաններին/

Ես քայլում եմ փողոցներով անձրևոտ,

Շուրջս գիշեր, մեռելային լռություն,

Երևանը ողողված է լույսերով,

Ինձ կանչում է զբոսնելու իր գրկում:

Ու տեսնում եմ գիշերային խավարից

Կենդանանում և խոսում են,  զրուցում

Էս աշխարհից, լավից, վատից, ամենից

Մեր մեծերը, մեր սարերը բարձունքում:

Թումանյանը դառը կյանքն է մեր երգում,

Իր Գիքորով ու Անուշով հառաչում,

Աղայանը կարծես կողքից ձայնակցում,

Դե Շիրազն էլ անվերջ մորն է մեծարում:

Մեծ վարպետը գլուխը կախ լսում է,

Մրմնջում է «Աբու- լալա մահարի»-ն,

Թաց աշունը թախիծ ձայնով կանչում է

Իր գույներով բոցավառում Տերյանին:

Իսկ աշունը ծիածանի գույներով

Կտավ դառնում, հավերժանում Սարյանով,

Նրա կողքին ձայնակցում են, սիրտ գերում

Խաչատրյանն ու Առնոնª երկու մեծ անուն:

Արյուն դարձած գետի անհուն կարկաչից

Դեռ չի լռում «Զանգակատունն» ավերակ

Պիտի խոսի, պիտի պատմի եղեռնից

Պիտի շա°նթի  և որոտա,  ո´վ Սևակ:

Հպարտ կանգնած Նալբանդյանն է հայ ազգին

Ազատություն, անկախություն հորդորում,

Կոմիտասն իր պատարագով ամենքին

Վերածնում, նորից կյանքի է կոչում:

Անցնող զույգին կարա-բալան է ժպտում,

Լեոնիդն է ուրախացնում, զարմացնում,

Մեկը սեր ու հոգու երգն է բաժանում,

Մյուսը վիշտ ու երջանկություն է խաղում:

Թամանյանը օպերային կից այգում

Լուռ խոնարհված այս քաղաքն է նշմարում

Ու  թողնելով հին պատմությունն անելու

Սերունդներին  Դավիթ-Անհաղթը հեռվում:

Քաղաքն ունի իր քաջերը դյուցազուն,

Պարիսպ դարձած սահմաններն են պաշտպանում

Անդրանիկը և Դավիթը Սասունցի,

Քաջ Վարդանը և մի կին էլ՝ սուր ձեռքին:

Ու  քայլում եմ փողոցներով, մայթերով,

Այս վեր հառած նորակառույց  շենքերով,

Փոքրիկ քաղաքª շքեղությամբ ողողված

Եւ մեծ բանակ՝ մեր սարերից կերտված:

Ամեն մի օր, ամեն մի նոր լուսաբաց

Դուրս եմ թռչում ուրախացած, խենթացած,

Եւ շտապում բարև մաղթել քաղաքին

Ինձ պարգևած այս մի օրը խինդով լի:

2007 և  2010թթ.

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ ԱՆՑԱՎ

Մանկությունս անցավ թախծոտ աշնան նման,

Շատ լացեցի պատերի տակ մեր մանկատան,

Մեր մանկատան,  ուր  միշտ արթուն

Սպասեցի մորս գալուն:

Զուր սպասում,  և հյուսեցի գույնզգույն, չոր տերևներից

Անգո երազ, մի վառ կերպար մաքուր, անբիծ,

Մի կատարյալ և անթերի հավերժություն,

Եւ  կոչեցի  «մայր-սրբություն»:

Նրանով էր, որ սիրեցի աշունը թաց,

Որ  մայրամուտն անվանեցի կարգ հիվանդաց,

Վերջին օծում, իսկ անձրևը ցավի ծովում

Բժշկություն ու մաքրություն:

Գլորվեցին տարիները, անվերադարձ ետ մնացին,

Ետ մնացին աշուն-անձրև, լուսե երազ և մանկություն,

Եվ խենթություն, հարազատ ինձ

Մայր-մանկատուն:

Մուրացկանի կերպար  առա, թափառեցի անհույս-անտուն

Երազելով վերադառնալ դեպ մանկություն, մայր-մանկատուն,

Որ ինձ օտար, մենակ չզգամ թոհ ու բոհում,

Կյանքի ծովում:

Սակայն երբեք այս դժվարին, անցանկալի հորձանուտում,

Եթե անգամ կորցրեցի մարդ մնալու կերպարը,  զուր

Զուր չապրեցի ժամանակը, այլ գոչեցի.

_Ժամանեցի ժամանակին:_

Ու գոչեցի._եղի°ր ինձ մայր, եղիր ինձ մայր, ո´վ անծանոթ,_

Պատասխանեց  հեռանալով կոպիտ ու չոր հայհոյանքով,

_Լինեմ քեզ մայր,- գոչեց աշունն անձրևելով,_

Արցունքներս լվանալով:

_Լինեմ քեզ մայր._ ասաց գիշերն ու իր քողը փռեց վրաս,

Որ քուն մտնեմ նրա գրկում,

_Լինեմ քեզ մայր,-ասաց արևն ու  ջերմությամբ

Ինձ պարուրեց,

Ու ապրեցի որդեգրված   բնությունից,

Ընդունելով նոր սրբություն՝ մայր բնություն,

Իսկ իմ հոգում   դեռ փայփայված մանկությունից

Ինձ հետ ապրած  Երազն է սուրբ:

Ինչ էլ լինի, չեմ մոռանա երազս սուրբ,

Ոչ մանկություն, ոչ մանկատուն, ոչ խենթություն,

Եվ ողջ կյանքում ինձ ուղեկցող

Ցավ-որբություն:

Մանկությունս անցավ թախծոտ աշնան նման,

Շատ լացեցի պատերի տակ մեր մանկատան,

Մեր մանկատան,  ուր  միշտ արթուն

Սպասում էի մորս գալուն:

2010թ.

ԷՇԸ՝ ԹԱԳԱՎՈՐ

Վիրավոր արքա առյուծը մի օր,

Իր գահին նստեց շատ հանդիսավոր,

Կտակ է գրում, բայց թե ու±մ, ինչու±,

Չորս կողմից կարդում բան չեն հասկանում,

Փոր ու փոշմանած՝ թողնում են, գնում:

Անտառի արքան փղին է կանչում,

Ու գաղտնի, անկախ խորհուրդ են կազմում,

Վերջը որոշում էշին կտակել,

Չէ± որ ազնիվ է, աշխատասեր է,

Աշխատասերներն աշխարհում քիչ են:

Շատ չանցած արքան աչքերը փակում

Ու հանգիստ խղճով էն աշխարհ գնում,

Էշին բերում են, գահին նստեցնում,

Թագ ու շորերը իսկույն հագցնում,

Օծում, անտառին արքա են կարգում:

Եւ  հանկարծ էշի զռռալն է գալիս,

Ողջ կոկորդով մեկ ի¯ա է կանչում,

Կենդանիները ծունկի են գալիս,

Կարծում են՝ էշը աղոթք է անում,

Բոլորն համատեղ ի¯ա են կանչում:

Էշը կանչում է նախարարներին,

Գելին, աղվեսին, խոզ ու բորենուն,

Ասում. «կտակը արդեն բացել եմ,

Մեզ հղված կոչը շատ լավ հասկացել,

Արդª  անտառն այսպես չպետք է թողնել:

Անտառն են դարձրել թույլի թաքստոց,

Ու տեր են դարձել բներին այլոց,

Բոլորս պետք է գործադրենք ջանքեր,

Արմատից հանենք ծառերն ու հատենք,

Քարից ու կավից շինենք պալատներ»:

Շուտով թուփ ու ծառ այնպես վերացան,

Որ գազանները թողեցին, փախան,

Նախկին անտառը անապատ դարձավ,

Դե արքա էշն էլ զոհ գնաց մահին,

Ոչ ոք չբազմեց արքայի գահին:

2005թ.

ԱՊՐԻՐ ԻՄ ՄԵՋ

Ապրիր իմ մեջ, ով¯ վեհություն- խոհեմություն,

Որ իմ միտքը ոչ թե հոսի, այլ միշտ ժայթքի,

Բարձունքներից միշտ  վար թափվի

Ու լուռ փարվի:

Ապրիր իմ մեջ, ով¯ հաստատուն ճշմարտություն,

Որ չամաչեմ քեզ նայելուց,

Վեր հառնելուց

Եվ պարզապես քո անունից

Ու քո պատվից:

Ապրիր իմ մեջ, ո՜վ Քաղցրություն-սուրբ օրհնություն,

Որ ճաշակեմ քո կատարյալ պտուղը զուտ՝

Համն զգալու կյանքի, բարքի

Եվ մեծություն կոչված  փառքի:

Ապրիր իմ մեջ ,ով¯  գոհություն- երջանկություն,

Որ քեզ պատվեմ ըստ արժանվույն,

Գնահատեմ,

Գնահատվեմ,

Փառաբանեմ,

Ու չհատվեմ:

Ապրիր իմ մեջ, ով¯  գիտություն՝ լույս- ուղղություն,

Որ քո դերը

Որ քո տեղը

Իր ուրույն ձևն ունենա մեր

Խոսքում՝  խակ, թեր:

Ապրիր իմ մեջ, ով¯ բարություն- խոնարհություն,

Որ  պաշարվեմ քո օրհնությամբ

Եվ էությամբ,

Լինեմ ծառա և ողորմած

Եւ ողորմված:

Ապրիր իմ մեջ, ով¯ հավատ, հույս՝ հավատե հույս,

Որ վստահեմ ու հավատամ քեզ լիովին

Եւ կամովին,

Որդեգրվեմ,

Ու քեզ տրվեմ:

Ապրիր իմ մեջ, ով¯ սեր, ով¯ տեր,

Որ քեզանով լինեմ խոհեմ

Եւ հաստատված,

Եւ օրհնությամբ,

Եւ գոհությամբ,

Եւ բարությամբ,

Խոնարհությամբ,

Հավատալով

Ու հուսալով

Ապրեմ քո մեջ,

Ապրես իմ մեջ:

2011թ.

Բանաստեղծությունների հեղինակային իրավունքը պաշտպանված է

Դիտվել է 4008 անգամ:
Print Friendly

Leave a Reply