Արքայազն Վիլյամի հարսնացուն Ջորջ Վաշինգտոնի ազգականուհին է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 14:53
Բոստոնի Գենետիկ պատմության ընկերակցության փորձագետները պարզել են, որ բրիտանական արքայազն Վիլյամի հարսնացու Քեյթ Միդլտոնը ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ութերորդ սերնդի թոռնուհին է: Բացի դրանից նա ԱՄՆ-ի հիմնի հիմքում ընկած «Ֆորտ Մակհենրիի պաշտպանությունը» պոեմի հեղինակ Ֆրենսիս Սկոտ Քիի հեռավոր ազգականն է:
Քեյթը նաև հեռավոր ազգակցական կապեր ունի հենց արքայազնի հետ. նրա մյուս հայտնի արյունակիցներն են հետազոտող Մերիուեզեր Լյուիսը/1774-1809/ և գեներալ Ջորջ Պատոնը/1885-1945/, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոր Անգլիայի Գենետիկ պատմության ընկերակցության տնօրեն Թոմ Չամպոնիյի կարծիքով Միդլտոնի` հայտնի ամերիկացիների հետ շատ ազգակցական կապերը գալիս են բրիտանական ընտանիքների արմատներից, որոնք Ատլանտիկ օվկիանոսի վրայով եկել և հաստատվել են Վերջինիա նահանգում XVII դարի կեսերին: Նրա խոսքով այժմ ԱՄՆ-ում «հավանական է` ապրում են տասնյակ հազարավոր ամերիկացիներ», որոնք Քեյթի արյունակիցներն են : Արքայազնի ապագա տիկնոջ նախնիների ազգականների մեծ մասը բանվորական խավից են, նրանց մեջ կան մսավաճառներ, հանքափորեր, սուրհանդակներ, փայտագործներ, հացթուխներ և լվացք անողներ:






Facebook
Tweet This
Email This Post
