Հնդկաստանի բնակչությունը 10 տարվա մեջ աճել է 181 մլն-ով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 31, 2011 14:09

Վերջին 10 տարիների ընթացքում Հնդկաստանի բնակչությունն աճել է 181 մլն-ով ու հասել 1,21 մլրդ-ի: Այսպիսին են վերջին մարդահամարի տվյալները:

Այսպիսով, հիմա երկրի  բնակիչների քանակը կազմում է ողջ աշխարհի բնակչության 17 %-ը:  Ի դեպ, աճման տեմպերը նվազել են`  կազմելով  17,6 % նախորդ տասնամյակի  21,5 տոկոսի համեմատությամբ :

Աղջիկներ ավելի քիչ են ծնվում , քան տղաներ: Մինչև այժմ Հնդկաստանում տարածված է նորածին աղջիկների սպանությունը, քանի որ նրանց ծնողները գերադասում են տղա ունենալ:  Այդ երևույթի դեմ պայքարելու նպատակներով  հիվանդանոցում արգելվում է  նորածին երեխայի սեռը հայտնել: Բնակչության թվով, Հնդկաստանը ողջ աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը`Չինաստանից հետո, որտեղ մարդահամարի տվյալներով, 1,34 մլրդ մարդ է ապրում: Փորձագետների գնահատմամբ, բնակչության թվով մոտ ապագայում Հնդկաստանը առաջին տեղը կզբաղեցնի` առաջ անցնելով Չինաստանից: ԱՄՆ բնակչության թիվը 2000-2010-ին ավելացել է ավելի քան 27 մլն-ով: 2011-ի տվյալներով, ԱՄՆ-ում բնակվում է 313 մլն մարդ: Ռուսաստանը բնակչության թվով  աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղը (142,9 մլն): Մարդահամարի տվյալներով  2010-ին 2002-ի համեմատությամբ ՌԴ  բնակչության թիվը կրճատվել է 2,2 մլն-ով:

Դիտվել է 2156 անգամ:
Print Friendly

Leave a Reply