Քադաֆիի մոտից փախել է նրա առանցքային նախարարներից մեկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 31, 2011 14:08

Լիբիայի արտաքին գործերի, նախկինում հետախուզության ղեկավար Մուսա Կուսան Թունիսից Լոնդոն է թռել մասնավոր օդանավով  և հայտարարել է ,որ չի ուզում գործ ունենալ Լիբիայի ներկայիս վարչախմբի հետ :

Երբ հայտնի դարձավ, որ Մուսա Կուսան Թունիսում է, Քադաֆիի պաշտոնական ներկայացուցիչները այցն անվանեցին  աշխատանքային` իբր նախարարը արտասահման է գնացել գնդապետի հանձնարարությամբ:

Բայց երբ ականատեսները հայտարարեցին , որ նա Թունիս է եկել ընտանիքով և ճամպրուկներով , հայտնի դարձավ, որ նա անհանգստանում է Քադաֆիի և իր ապագայի համար: Երևի Թունիսում նախարարը հանդիպել էր Բրիտանիայի ներկայացուցիչների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել իր և ընտանիքի անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Նա Լոնդոնի «Ֆարբորո » օդակայան է հասել մասնավոր օդանավով և քաղաքական ապաստան  խնդրել իշխանություններից: Բրիտանական ԱԳՆ-ն հայտարարել է , որ լիբիական քաղաքական գործիչը իր կամքով է եկել Լոնդոն և հրաժարվել է իր պաշտոնից:

Ուր է հիմա Մուսա Կուսան,  հայտնի չէ: Հայտնի չէ նաև` ունի նա  արդյոք Լոնդոնում ունեցվածք կամ բանկային հաշիվ: Աղբյուրները ասում են , որ նա Քադաֆիի մոտիկ շրջապատից չէ, բայց Լիբիայի ղեկավար էլիտայում բավականին ազդեցիկ է: Սակայն 1994-2009թթ նա զբաղեցրել է հետախուզության պետի պաշտոնը, դրանից առաջ եղել է Լիբիայի դեսպանը Անգլիայում: Հենց նա է եղել Քադաֆիի և Տոնի Բլերի կապող օղակը և օգնել գնդապետին նավթային գործարքներ կնքել Լոնդոնի հետ:

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply