Ոչնչով չեն փայլում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 13:21
Ֆրանսիայի Էքս լը Բեն քաղաքի մարզապալատում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոչնչով չեն փայլում: Կայացած 8 տուրից հետո տուրից հետո Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Վլադիմիր Հակոբյանն ունեն 5-ական միավոր և 56-115-րդ տեղերը բաժանողների խմբում են: Նրանք մրցաշարի վեց առաջատարներից ետ են մնում 1,5 միավորով:Իսկ աղյուսակը գլխավորում են 6,5 միավոր վաստակած ռուսաստանցիներ Վիտյուգովը, Պոտկինը, ռումինացի Պիրլիգրասը, մոլդովացի Յորդակեսկուն, ավստրիացի Ռագերը և ադրբեջանցի Մամեդովը:Այսօր կայանալիք 9-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինեն մեր շախմատիստների մասանակցությամբ կայանալիք հետևյալ պարտիաները` Վլադիմիր Հակոբյան – Պավել Յարաս (Լեհաստան),Դանիել Ֆրիդման (Գերմանիա) – Սամվել Տեր-Սահակյան, Գադիր Գուսեյնով (Ադրբեջան) – Գաբրիել Սարգսյան, Տոնի Նիբակ (Ֆինլանդիա) – Ռոբերտ Հովհաննիսյան, Արման Փաշիկյան – Աթանասիոս Մաստրովասիլիս (Հունաստան), Բարիս Եսեն (Թուրքիա) – Ավետիք Գրիգորյան:






Facebook
Tweet This
Email This Post
