49-ամյա կնոջը Կոմիտասի պողոտայում կողոպտած երիտասարդը ձերբակալվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 31, 2011 12:54

Երեկ` ժամը 17.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Մամիկոնյանց փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Աշոտ Պ.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտ բացահայտ հափշտակել է 49-ամյա Գայանե Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողոնն առգրավված է և կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply