Հայաստանից` երկու հրացանակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 12:57
Հայաստանից ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը և խոցասուսերակիր Ռոբերտ Խաչատրյանը, կմասնակցեն ապրիլի 1-5-ին Հորդանանում կայանալիք սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հայաստանի սուսերամարտի երիտասարդական հավաքականը արդեն մեկնել է մրցավայր: Այն գլխավորում է մարզիչ Ալեքսան Նավասարդյանը: Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցեն հինգ տասնյակից ավելի երկրների մարզիկներ:






Facebook
Tweet This
Email This Post
