Համեստ արդյունք
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 12:42
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներից: 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը հասավ մինչև քառորդ եզրափակիչ, բայց զիջեց ռուսաստանցի Վլադիսլավ Անդրեևին: 66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը, 84 կգ քաշային Վադիմ Լալիևը, 120 կգ քաշային Ռուսլան Բասիևը նույնպես անհաջող հանդես եկան: Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության մրցաշարում նվաճեց միայն 1 մեդալ: Արծաթե պարգևի արժանացավ 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը:Այս արդյունքը համեստ է:Հայաստանի ընտրանին ընդհանուր թիմային հաշվարկով Ալբանիայի ներկայացուցիչների հետ բաժանում է 6-7-րդ տեղերը: Լավագույնը` Ռուսաստանի հավաքականն էր։ 7 քաշային կարգերում ռուսաստանցիները 6 մեդալ նվաճեցին, որից 4-ը ոսկե։ Ապրիլի 2-3-ը եվրոպական մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնելու են 7 մարզիկներ:






Facebook
Tweet This
Email This Post
