Փրկարարները օգնության են հասել լողախցիկում վայր ընկած տատիկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 11:51
Մարտի 30-ին՝ժամը 18.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն.Տիգրանյան փողոցի 14-րդ շենքի թիվ 72 բնակարանում տարեց կինը լողանալու ժամանակ սայթաքել, ընկել է լողախցիկի մեջ և գտնվում է անօգնական վիճակում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարների կողմից լողախցիկից դուրս է բերվել 1928թ.-ին ծնված Վարդենիկ Մարտիրոսյանը:
Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը պարամեդիկ–փրկարարների կողմից նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն` հոսպիտալացման կարիք չի զգացվել:






Facebook
Tweet This
Email This Post
