Պոլ Գոգենի «Երիտասարդ թաիթուհին» քանդակը հանվել է վաճառքի
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 11:26
Sotheby’s –ի աճուրդում վաճառքի է հանվել Գոգենի փայտի միակ փորագիր աշխատանքը`«Երիտասարդ թաիթուհին»: Այն գնահատվել է առավելագույնը 15 մլն դոլար: Աճուրդը տեղի կունենա մայիսի 3-ին Նյու Յորքում: 25 սմ բարձրություն ունեցող կիսանդրին պատկերում է անծանոթուհու, ստեղծվել է 1891-1893 թթ.` Գոգենի` Թաիթի կատարած առաջին ուղևորության ժամանակ: Նա պատրաստել է նաև աղջկա զարդարանքը խեցիներից ու մարջաններից: Աղջկա պարանոցին 2 աղվես է պատկերված. այս նշանը Գոգենը հաճախ է կիրառել: Համարվում է , որ աղվեսը խարհրդանշում է սեքսուալությունը: Սա միակ ավարտուն աշխատանքն է , որը նկարիչը նվիրել է դեռատի Ժաննա Ֆուրիեին` գեղարվեստական քննադատ Ժան Դոլենի 10-ամյա դստերը: Այն չի ցուցադրվել 1961-ից: Ապրիլին քանդակը կցուցադրվի Հոնկոնգում, Լոնդոնում և Նյու Յորքում:






Facebook
Tweet This
Email This Post
