Օբամային պատկերել են սևամորթների աբորտն արգելող գովազդում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 31, 2011 11:07

Life Always   ամերիկյան խումբը, որը հանդես է գալիս աբորտների դեմ քարոզով, մարտի 29-ին Չիկագոյում թողարկել է նոր գովազդ` աֆրոամերիկյան  կողմնորոշմամբ: Քաղաքում ավելի քան 30 պաստառ էր փակցվել` Բարաք Օբամայի պատկերով: Այդպիսով  խումբն ուզում է ուշադրություն հրավիրել սևամորթների` մեծ տոկոս կազմող  աբորտների վրա: Միայն 2009-ին Իլինոյսում կատարվել է ավելի քան 25,1 հազար աբորտ: Գովազդի դեմ է  դուրս եկել  The Chicago Abortion Fund հիմնադրամը, որը գումար է հավաքում հղիությունն ընդհատել ցանակացող ցածր եկամուտ ունեցող կանանց համար: Հիմնադրամը  Օբամայի պատկերով գովազդը  համարել է  «ցինիկ»:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply