Հրդեհ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 31, 2011 11:46

Մարտի 30-ին՝ժամը 13.52-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի «Դեմեր» հանդամասում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,ինչպես նաեվ մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատի անդամներ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.50-ին, մարվել`17.55-ին:  Այրվել է 20 բնակչի համատեղ սեփականություն հանդիսացող խնձորի այգում` 30 հա և հարակից տարածքում` 20 հա չոր խոտածածկույթ:

Նույն օրը՝ ժամը 14.35-ին,  ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.52-ին, մարվել`15.15-ին:  Այրվել է 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ ժամը 17.01-ին , ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել`18.05-ին:  Այրվել է Մ.Մստոյանին պատկանող անասնագոմի բետոնե տանիքին պահեստավորված 150 հակ անասնակեր և Ռ.Ավետիսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 3 քմ մակերեսով՝ այնտեղ  պահեստավորված 15 հակ անասնակերով:

Նույն օրը՝ ժամը 21.19-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից կիրճում:  Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժ.21.30-ին, մարվել` 22.12-ին:  Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն փայտյա տնակ` 10 քմ մակերեսով:

Նույն օրը՝ ժամը 20.49-ին, ահազանգ է ստացվել, հրդեհ է բռնկվել որ  Արարատի մարզի Արարատ քաղաքի «ԶՈԴ» բանավանի տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.10-ին, մարվել`21.30-ին:  Այրվել է 500 քմ մակերեսով խոտածածկ տարածք և թիվ 3 մեկ հարկանի հանրակացարանի փայտյա երեսպատումը` 10 քմ մակերեսով:

Մարտի 31-ին՝ ժամը 05.47-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տարածքում:  Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եվ փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.14-ին, մարվել`06.28-ին:  Ամբողջությամբ այրվել է տնօրենի աշխատասենյակը՝ իր գույքով:  Հրդեհի հետևանքով կամերային երաժշտության տան պահակ,1963թ.-ին ծնված Տարոն Թորոսյանը, ծխահարվել է:  Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը, պարամեդիկ–փրկարարների կողմից Տ.Թորոսյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Տ.Թորոսյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Դիտվել է 1407 անգամ:
Print Friendly

Leave a Reply