Բնապահպանական օրենսդրության խախտման 94 դեպք` ընթացիկ տարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 31, 2011 10:58

2011թ. ընթացքում` մինչեւ մարտ ամսվա առաջին կեսը, արձանագրվել է բնապահպանական օրենսդրության խախտումների 94 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Փիրումյանը, այդ դեպքերից 24-ը վերաբերում են կենդանական աշխարհի պահպանության, 22-ը բուսական, 1-ը` ընդերքի պահպանության ոլորտներին:

Նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ` մնացած 47 դեպքն էլ գրանցվել է տնտեսվարողների կողմից «Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվության» ոչ ճիշտ կազմման եւ սահմանված ժամկետում չներկայացնելու համար:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply