ԱՄՆ-ում խանդոտ սահմանապահին դատապարտել են 4 ժամկետ ցմահ ազատազրկման
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 10:53
Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգոյի շրջանային դատարանը սահմանապահ Գամայլեր Ռիվերին դատապարտել է ցմահ 4 ժամկետի: Խանդի նոպայի ժամանակ նա փորձել էր կացնով սպանել կնոջն ու նրա սիրեկանին, սակայն, սխալմամբ հարձակվել էր անծանոթ մարդկանց վրա: Դեպքը պատահել է 2009-ին: Գիշերը Ռիվերը երկու կացնով զինված մտել է կնոջ տուն (այդ ժամանակ արդեն ամուսիններն առանձին էին ապրում ու պատրաստվում էին ամուսնալուծվել): Ռիվերը մտել է ննջասենյակներից մեկն ու կացնահարել քնածին, հետո մի քանի հարված էլ հասցրել կողքին պառկած կնոջը: Հետո պարզվել է, որ անծանոթ տղամարդն իր կնոջ հետ պարզապես հյուրընկալվել են այդ տանը: Տղամարդը գլխի լուրջ վնասվածքներ էր ստացել, իսկ կնոջ ոտքն էր վիրավոր:
Երբ Ռիվերան հասկացել է` սխալ մարդկանց վրա է հարձակվել, հանցանքի վայրից փախել է: Սակայն մի քանի ժամ անց ձերբակալվել է:






Facebook
Tweet This
Email This Post
