Կոսովոյի նախագահը հրաժարական է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 31, 2011 10:24

Կոսովոյի նախագահ Բեջետ Պակոլլին պաշտոնից հրաժարական է տվել  այն բանից հետո, երբ  երկրի սահմանադրական դատարանը փետրվարին կայացած ընտրությունները պետության հիմնական օրենքին չհամապատասխանող ճանաչեց: Նախագահի գրասենյակում ասում են, որ Պակոլլին ենթարկվում է  սահմանադրական դատարանին, սակայն իր թեկնածությունը կրկին կառաջադրի: Դատարանը կայացած  ընտրություններում երկու խախտում է հայտնաբերել:  Այսպես, քվեարկության  պահին քվորումի համար ընդհանուր պատգամավորական կազմի երկու երրորդ մասը չի ապահովվել: Երկրորդ պահանջն այն է, որ Պակոլլին նախագահի միակ թեկնածուն է եղել: Պակոլլիի համար քվեարկությունը երեք փուլով է անցել: Հաղթանակի համար նա առաջին երկուսում պետք է ստանար ձայների գոնե երկու երրոդ մասը, սակայն ընդդիմադիրները հրաժարվել են հաստատել Կոսովոյի ամենահարուստ մարդկանցից մեկի թեկնածությունը: «Ես նախագահել եմ ընդամենը 35 օր ու դրա համար հպարտ եմ»,-հայտարարել է նա:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply