Բազելում ժամացույցների և թանկարժեք զարդերի սալոնում գողացել են 4 ադամանդ,յուրաքանչյուրը

Հետաքրքիր կանայք, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 31, 2011 1:00

Այս օրերին շվեցարական Բազել քաղաքում ժամացույցների և ոսկերչական զարդերի  BaselWorld-2011 սալոնում կատարվել է մեծ կողոպուտ: Ինչպես հաղորդում է տեղական լրատվական ԱՏՍգործակալությունը ,անհայտ հանցագործներին հաջողվել է  գողանալ  չորս ադամանդ  մի քանի միլիոն ֆրանկ արժողությամբ/ նույնքան դոլար/: Բազելի դատախազությունը հաղորդում է  ,որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Մինչ երեք հոգի  շեղել են աշխատակիցներից մեկի ուշադրությունը , նրանց ընկերները գողացել են թանկարժեք քարերը` յուրաքանչյուրը 30 կարատ: Կորուստը հայտնաբերելուց հետո սրահը  կես ժամ փակվել է , բոլոր ելքերը արգելափակվել են , բայց չարագործներին բռնել չի հաջողվել :  Սկսվել է հետաքննությունը::

Ինչպես նկատում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս կողոպուտը առաջինը չէ  BaselWorld-ի պատմության մեջ :   2009 թվին  29-ամյա երիտասարդը փորձել էր գողանալ թանկարժեք քար  13 միլիոն ֆրանկ արժողությամբ, բայց ձերբակալվել է և դատապարտվել  3 տարի բանտային ազատազրկման:

Աշխարհում հարգի ժամացույցների և ոսկյա զարդերի սալոնում ներկայացված են     1892 նմուշներ  աշխարհի  45 երկրներից: Սալոնի աշխատանքը կտևի մինչև մարտի  31-ը

Դիտվել է 2209 անգամ:
Print Friendly

Leave a Reply