Ռուս ֆուտբոլասերները Հայաստանից ներողություն ու փոխհատուցում են պահանջում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 30, 2011 22:48

Երկրպագուների համառուսաստանյան միավորումը պաշտոնապես դիմել է Ռուսասստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյին` խնդրելով հետաքննել Հայաստան – Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը նախորդած միջադեպերը, որոնց հետեւանքով մոտ 100 ռուսաստանցի ֆուտբոլասերներ տոմսերով չեն կարողացել մտնել ստադիոն:

Կազմակերպությունն այդ միջադեպերի, նաեւ խաղից առաջ գրանցված մարդկային կուտակումների մեղավոր է համարում հանդիպման կազմակերպիչներին եւ պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պարզաբանել բացթողումները եւ քննարկել պաշտոնական ներողության ու տուժած երկրպագուներին փոխհատուցելու հնարավորությունը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Դիտվել է 1538 անգամ:
Print Friendly

Leave a Reply