Աշխատանքից ազատվել է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 30, 2011 20:13

Քիչ առաջ Հայաստանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հրաման է ստորագրել, որով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է տեղափոխվել Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:

Հնարավոր է, այսօր աշխատանքից ազատվի ոստիկանության Նոր-Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պետ Արմեն Իսրայելյանը` նշանակվելով ոստիկանության Աշտարակի բաժնի պետ: Իսկ նրա փոխարեն Ավանի բաժանմունքի պետ է նշանակվելու ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Շամիրյանը:

Դիտվել է 1821 անգամ:
Print Friendly

Leave a Reply