Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 30, 2011 20:07

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, հայ մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, օպերային երգարվեստի բնագավառում ունեցած ակնառու ձեռքբերումների համար Գեղամ Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Գեղամ Գրիգորյանին հոբելյանի առթիվ և հանձնել պետական պարգևը:-

Դիտվել է 1979 անգամ:
Print Friendly

Leave a Reply