Եռվորյակների ծնունդը` մրսածության «հետևանք»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2011 16:52

Գերմանիայում 17-ամյա Ջենիֆերը   դարձել է Արևմտյան Եվրոպայի ամենադեռատի բազմազավակ մայրիկը` միանգամից ծննդաբերելով 3 երեխա: Զարմանալին այն է, որ աղջիկը հղիացել է հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելով հանդերձ, որոնց ազդեցությունն ըստ էության չեզոքացել է հակաբիոտիկների ազդեցությամբ, որոնք ընդունել է մրսածության համար:  Նա պատմում է, որ սկսել է վատ զգալ, շուտ հոգնել ու ամեն առավոտ սրտխառնուք ունենալ: Երբ դիմել է բժշկի, ուլտրաձայնային հետազոտությամբ պարզվել է, որ աղջիկը հղի է: Երեխաների  22-ամյա հայրը պահանջել է, որ Ջենիֆերը աբորտ անի, սակայն աղջիկը հրաժարվել է: Երիտասարդն ի վերջո բոլոր հարաբերությունները նրա հետ խզել է, իսկ Ջենիֆերը որոշել է պահպանել հղիությունը: Աղջկան աջակցել է տատիկը. նրանք միասին  ապրում են  Բեռլինից ոչ հեռու: Նորածին աղջիկների ինքնազգացողությունը լավ է, նրանք կատարյալ առողջ են, միայն  փոքրիկների քաշն  է նորմայից մի քիչ պակաս:

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply