Հանդիպում երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 30, 2011 17:53

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր  հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը եւ երիտասարդների կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երիտասարդների հետ պարբերական հանդիպումները պայմանավորված են հասարակության եւ պետության զարգացման գործում նրանց դերակատարության շարունակական բարձրացման մեջ շահագրգռվածությամբ:
Այս համատեքստում Նախագահ Սահակյանը նշել է, որ երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին պետք է նոր որակ հաղորդել, ավելի խորացնել ու ընդլայնել փոխգործակցությունը պետական եւ հասարակական հատվածների, Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ:
Հանդիպմանը ներկա էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1952 անգամ:
Print Friendly

Leave a Reply