34 ավտոպատահար, 2 զոհ և 61 վիրավոր` անցած 7 օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2011 16:01

Մարտի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի  1  դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 50 դեպքից բացահայտվել է 43-ը, գողության 144 դեպքից՝ 89-ը, կողոպուտի 8 դեպքից` 4-ը, խարդախության 20 դեպքից՝ 19-ը և խուլիգանության 11 դեպքից` 10-ը:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8,   խարդախության ու  խուլիգանության` 1-ական  և գողության 4  դեպք:

Ոստիկանության  հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 2 մարդ զոհվել է, 61-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply