Արքայազն Վիլյամը և նրա հարսնացուն դարձան կոնֆետների փաթեթավորում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2011 14:40

Ավստրիական  PEZ ընկերությունը, որը մասնագիտացած է  կոնֆետ-պաստիլաների արտադրության մեջ, որոնք դրվում են կինոների ,մուլտֆիլմերի, կոմիկսների և հեռուստաշոուների գլխավոր դերակատարների գլուխներով խաղալիքների մեջ, արտադրել է  դրաժեների փաթեթ` նվիրված հատուկ   արքայազն Վիլյամի և նրա սիրեցյալ Քեյթ Միդլտոնի հարսանիքին: Տոնական կոնֆետներով խաղալիքները  պատկերել են արքայազնին և նրա ընտրյալին. հաղորդում է ֆիրմայի կայքը:

Քեյթը  ներկայացված է կապույտ կորպուսով /իր զգեստի գույնով ,երբ զույգը թղթակիցներին հաղորդել է իրենց նշանադրության մասին /,իսկ արքայազնը «հագել է » սև բաճկոն կարմիր փողկապով:  «Խաղալիք արքայազնը մի փոքր ավելի մազեր ունի քան իրականը»,- նշել է  ավստրիական ֆիրմայի ներկայացուցիչը  Reuters գործակալությանը` ակնարկելով 30-ամյա արքայազնի ճաղատացման  առաջին նշանները :

PEZ –ի հաղորդման մեջ նշվում է, որ Վիլյամի և Քեյթի պատկերով կոնֆետի տուփիկները արտադրվել են եզակի  նմուշով և կոլեկցիոն արժեք են ներկայացնում: Ձեռք բերել պաստիլայի փաթեթը կարելի է միայն բարեգործական eBay աճուրդի ընթացքում: Աճուրդը կկայանա ապրիլի  7 –ից 17 –ը:

Խաղալիքներ վաճառքից ստացած եկամուտը կտրամադրվի բարեգործական հիմնադրամին , որի աշխատանքներին կմասնակցեն հարսն ու փեսան :

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply