Կան վնասվածք ունեցողներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 30, 2011 14:36
Ապրիլի 8-ին Ռուսաստանի Կազան քաղաքում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մարզչական խորհուրդը որոշել է, թե մեր ծանրորդներից ովքեր են Հայաստանի պատիվը պաշտպանելու այդ ստուգատեսում: Ընտրյալների թվում են` 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, 69 կգ քաշայիններ` Վանիկ Ավետիսյանը և Սամվել Գրիգորյանը, 77 կգ քաշայիններ` Արայիկ Միրզոյանը և Աղասի Աղասյանը, 85 կգ քաշային Էդգար Գևորգյանը, 94 կգ քաշային Գևորիկ Պողոսյանը և 105 կգ քաշային Արթուր Բաբայանը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը հստակեցվում է: Բանն այն է, որ կան վնասվածք ունեցողներ:






Facebook
Tweet This
Email This Post
