Թերթերի խմբագիրները առաջարկել են հանրայինի եթերում ավելի շատ տեղ տրամադրել մարզային լուրերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 12, 2009 14:31

mhm43216-copyՄարզային մամուլին հատկացվող ամենամյա սուբսիդիաների արդյունավետ օգտագործման, տպագրական բազայի ստեղծման, բաժանորդագրության կազմակերպման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լրատվամիջոցներին օժանդակության խնդիրներն են քննարկվել այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի և մարզային ու քաղաքային թերթերի խմբագիրների հանդիպման ժամանակ:

Թերթերի խմբագիրները վարչապետին են ներկայացրել իրենց աշխատանքային մտահոգությունները։

Հարցադրումներ են եղել մարզերի սոցիալտնտեսական վիճակի բարելավմանն ուղղված կառավարության ծրագրերի վերաբերյալ։

Նաև առաջարկ է եղել, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը և պաշտոնական մամուլն ավելի շատ տեղ հատկացնեն մարզային լուրերին։


Կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել տեղական մամուլի հեղինակությունը, ինչպես նաև արձագանքել բնակիչներին հուզող և մտահոգող հարցերին։

Վարչապետն ասել է, որ կառավարությունը տեղական մամուլի աշխատանքի արդյունավետության բարձրացումը դիտարկում է Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ծրագրի համատեքստում:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply