Ադվոկատը փորձում է արդարանալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 30, 2011 13:49

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը փորձում է արդարանալ: Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը ոչ-ոքի (0:0), ավարտելուց հետո նրա սաները հյուրընկալվելիս ընկերական խաղում չկարողացան հաղթել նաև Կատարի հավաքականին` 1:1: Ադվոկատը հայտարարել է, որ ազգային թիմի արդյունքների պատասխանատվությունը պետք է կրեն նաև ակումբները: «Ինքս պատասխանատվությունց չեմ խուսափում, բայց  իրոք, այդպես է: Մասնավորապես, «Զենիթ» ակումբում  աշխպատելու տարիներին ես շատ լծակներ ունեի ներազդելու թիմի և առանձին  ֆուտբոլիստների վրա: Ակումբում և հավաքականում աշխատանքն այլ  է: Կարող եմ ազդել մթնոլորտի, մարտավարության, խաղային ինչ-ինչ բաների վրա, բայց ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստականության համար պատասխանատու են ակումբները: Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ նախապատրաստվելու համար ընդամենը երեք օր ունեի: Եվրոպական բոլոր ընտրանիները հավաքներն սկսել էին երկուշաբթի, իսկ մենք` չորեքշաբթի: Դա ընդհանրապես ինձ համար անհասկանալի է: Չգիտեմ, թե ով է կատարվածի մեղավորը: Միայն տեղյակ եմ, որ ռուսական ֆուտբոլում ակումբների նախագահները շատ մեծ ազդեցություն ունեն: Բնականաբար, նրանց հետաքրքրում են իրենց ակումբների շահերը, սակայն դրանից տուժում է հավաքականը: Հանդիպումների ժամանակ քանիցս այդ հարցը բարձրացրել եմ, բայց ոչինչ էլ չի փոխվել: Նրանք կարող էին զիջումների գնալ,  բայց նման բան չի արվել»,-ասել է Ադվոկատը:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply