Առայժմ մեկ արծաթ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 30, 2011 12:59
Գերմանիայի Դորտմունդ քաղաքի մարզապալատում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը դարձավ արծաթե մեդալակիր:74 կգ քաշային ազատ ոճի ըմբիշը հաղթելով իսպանացի Ալբերտո Մարտինես Նավարոյին, բուլղարացի Կիրիլ Թերզիևին և վրացի Դավիթ Խուցիշվիլիին, մտավ եզրափակիչ: Իսկ վճռական հանդիպումում նա զիջեց ռուսաստանցի Դենիս Ցարգուշին: 96 կգ քաշայինների պայքարում Էդգար Ենոքյանը քառորդ եզրափակչում պարտվեց ադրբեջանցի Խետագ Գազյումովին, սակայն հետո սփոփիչ գոտեմարտում հաղթեց բուլղարացի Իվան Յանկուսկիին: Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում նա զիջեց մոլդովացի Նիկոլայ Չեբանին: 60 կգ քաշային Աշոտ Տերտերյանը, մեկնարկային հանդիպումում պարտվելով անգլիացիԿրասիմիր Կրաստանովին, դուրս մնաց պայքարից:






Facebook
Tweet This
Email This Post
