Կանխել են 67-ամյա կնոջ ինքնասպանության փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 30, 2011 12:07
Մարտի 29-ին՝ժամը 22.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում` կամրջից քաղաքացի է ուզում վայր նետվել:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Օպերատիվ խմբի և քաղաքացիների համատեղ գործողությունների շնորհիվ կանխվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 66 շենքի 35-րդ բնակարանի բնակիչ, 1944թ.-ին ծնված Մարիամ Ասլանյանի ինքնասպանության փորձը:






Facebook
Tweet This
Email This Post
