Վրաստանը կորցրել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող իր տարածքի մի մասը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 30, 2011 11:38
Կովկասյան ոչ կառավարական բնապահպանական կազմակերպությունների ցանցը հրապարակել է եզրակացություն Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի փոփոխության մասին:
Եզրակացության համաձայն` սահմանային գծի Ալազանի հատվածում (Կախեթիի շրջան, Արեւելյան Վրաստան) բացահայտվել է տարածքային փոփոխության 69 տեղ: Դրանցից 42-ի դեպքում փաստացի սահմանը տեղաշարժվել է Վրաստանի կողմը, եւ միայն 27 դեպքում է, որ սահմանը տեղաշարժվել է ի վնաս Ադրբեջանի: Վրաստանի տարածքային կորուստը կազմել է մոտ 293 հա, տեղեկացնում է «Գրուզիա-օնլայն»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
