Աբովյան-Արզնի ճանապարհին մեքենաներ են բախվել, 1 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2011 11:29

Ոստիկանության  Կոտայքի բաժնում երեկ հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ին «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Արզնի ճանապարհի 3.5 կմ-ին բախվել է  «Աուդի-100» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ «Աուդի-100»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply