Թեյլորի նամակներն աճուրդի են հանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2011 10:53

Աճուրդի է հանվել հանգուցյալ դերասանուհու նամակագրությունն իր առաջին փեսացուի հետ: Նախկինում երբևէ չտպագրված նամակները`  թվագրված 1949թ. (երբ Լիզն ընդամենը 17 տարեկան էր), հանվել է աճուրդի: Ավելի քան 60 գրություն, որոնք հասցեագրված են 22-ամյա Ուիլյամ Պոուլիին` Բրազիլիայում  ԱՄՆ  նախկին դեսպանի 22-ամյա որդուն: Բոլոր նամակները գրված են  վարդագույն թղթի վրա վարդագույն թանաքով: Աճուրդը տեղի կունենա   մայիսի 19-26-ը:  Բացի անմիջական նամակագրությունից, Թեյլորի հավաքածուում նաև Պոուլիի մորը հասցեագրված նամակներ կան: Աճուրդը կազմակերպողներն ասում են, որ մինչև Թեյլորի մահը այդ նամակները գնահատվել են 25-35 հազար դոլար: Այժմ ակնկալում են դրանց դիմաց ստանալ նախատեսվածից երեք անգամ ավելի: Գրեթե յուրաքանչյուր նամակում Թեյլորը հավատացնում է փեսացուին իր անսաման սիրո մասին .«Ես առաջ երբևէ նման սեր չեմ ունեցել: Ես չեմ սիրել իմ կյանքում ոչ մեկին այնպես, ինչպես քեզ: Ես երբեք ուրիշին չեմ սիրի…»: Թեյլորն ու Պոուլին նշանվել են 1949-ին, Էլիզաբեթի ու Քոնրադ Հիլթոնի («Հիլթոն»  հյուրանոցային ցանցի հիմնադրի որդու հետ) ամուսնությունից մեկ տարի առաջ: Սեպտեմբերին դերասանուհին նշանի մատանին հետ է ուղարկել ու հայտնել իր  ամուսնության մասին:

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply