Ադրբեջանական թերթին դատի են տվել`«Ինչով է սնվում ադրբեջանական զինվորը» հոդվածի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2009 18:35

kavkaz-uzel.ru կայքէջը հաղորդում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դատի է տվել «Ենի Մուսավաթ» թերթին, որում հրապարակվել է հոդված` «Ինչով է սնվում ադրբեջանական զինվորը» վերնագրով: Հոդվածում սուր քննադատության է ենթարկվել զինծառայողների ռացիոնը: Իրենց կարծիքն են արտահայտել նաև փորձագետներ Թելման Աբիլովն ու Ուզեիր Ջաֆարովը:

Պաշտպանության նախարարությունը դատի է տվել թերթին, հաստատության ղեկավարությանը, հոդվածի հեղինակին և փորձագետներին: Թե ինչ է պահանջում նախարարությունը, հայտնի չէ:

Դիտվել է 1873 անգամ:
Print Friendly

Leave a Reply