Գարնանային հարցում. գերմանացիները փախչում են սեքսից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2011 10:14

Գարունը գերմանացիներից մեծամասնության համար նույնանում է թարմ օդին շարժվելու, ճանապարհորդելու և վերջում միայն` սեքսի հետ: Հետաքրքրական է, որ տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են ցանկություն ունենում սեքսին տրվելու: Այսպիսին են սոցիոլոգիական հարցման  արդյունքները: Այսպես, 81%-ը գարնան հետ ցանկանում է  թարմ օդին հաճախ լինել: Երկրորդ տեղում ճանապարհորդություն նախընտրողներն են (61%) և   գարնան գալստյան հետ սեքսուալ անհաղթահարելի ձգտում են ունենում միայն 45%-ը:

Գնումներ, մաքրություն, թե` սեքս

37%-ն  անհամբերությամբ սպասում է, թե երբ է գարնանային  մաքրություն անելու, 36%-ն էլ ամենաշատը գարնանը սիրում են  գնումներ անել, թարմացնել պահարանը: Իսկ սեռերի միջև հարաբերությունների հարցում կարծիքները տարանջատվել են.  տղամարդկանց 56 %-ը ավելի շատ է  ցանկացել ինտիմ հանդիպումներ  ունենալ, քան կանայք, որոնց թիվը  կազմել է 34%:

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply