Մեծ Բրիտանիայում կարուսելի գնացքները բախվել են միմյանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2009 18:15

karuselԲրիտանական Բլեքփուլ քաղաքի ատրակցիոնում իրար են բախվել «ամերիկյան բլուրներ» կոչվող կարուսելի 2 գնացքներ:

Պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Գնացքներից մեկն անսպասելիորեն կանգ է առել 8 մետր բարձրության վրա, որից հետո նրան է բախվել հետևից եկող գնացքը:

Զոհեր չկան, սակայն ատրակցիոնի 32 այցելուներ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Տուժացները հիմնականում վերջույթների կոտրվածքներ և մեջքի վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկին` մի 25-ամյա տղամարդու, ըստ «lenta.ru»-ի, այսօր պետք է դեմքի պլաստիկ վիրահատություն կատարեին:

Վթարից հետո ատրակցիոնի հազարավոր այցելուներն անմիջապես տարհանվել են:

«Մեծ արջ» կոչվող փայտե ատրակցիոնը, որի վրա տեղի է ունեցել դեպքը, կառուցվել է 86 տարի առաջ: Գնացքները մինչև 80 կմ արագություն են ձեռք բերում: Մեկ պտույտի տևողությունը 2,5 րոպե է:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply