Սեյսմաբանները հերքել են խոշոր երկրաշարժերի փոխադարձ կապը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 30, 2011 9:36
Մասնագետները հաստատել են այն վարկածը, որ երկրաշարժերի միջև փոխադարձ կապ գոյություն չունի: Հայտնի է, որ ընդերքի տատանում կարող է գրանցվել ողջ երկրագնդով մեկ: Որոշ երկրաբաններ այն վարկածն էին առաջ քաշում, որ նմանատիպ ցնցումները կարող են սեյսմիկ խոշոր իրադարձության պատճառ դառնալ էպիկենտրոնից հեռու գտնվող վտանգավոր տարածաշրջաններում : Գիտնակաները մասնավորապես վերլուծել են վերջին 30 տարում տեղի ունեցած 7 բալ և ավելի հզորություն ունեցող երկրաշարժերը ու եկել այն եզրակացության, որ նմանատիպ իրադարձությունները, իրոք կարող են սեյսմիկ ակտիվության պատճառ դառնալ, սակայն էպիկենտրոնից անմիջական կամ մի փոքր հեռավորության վրա: Իսկ իրարից հեռու գրանցված ցնցումներն իրար հետ առնչություն չունեն: Առայժմ նրանք չեն կարողանում հասկանալ երկրաշարժերի տեղայնացման այս մեխանիզմը, դրա համար մտադիր են առաջիկայում կառուցել այդ տեկտոնական պրոցեսների մաթեմատկական նմանատիպ մոդելը:






Facebook
Tweet This
Email This Post
