«Մեսենջերը» Մերկուրիի ուղեծրից առաջին լուսանկարներն է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2011 9:15

Տիեզերական  «Մեսենջեր» զոնդը մարտի 29-ին կատարել է Մերկուրիի ուղեծրից մոլորակի մակերևույթի առաջին լուսանկարները,- հայտնում է ԱՄՆ Ազգային տիեզերական գործակալությունն իր կայքում:

Ընդամենը 6 ժամում զոնդը Երկիր է հաղորդել Արեգակին մոտ գտնվող մոլորակի ավելի քան 363 պատկեր: Առաջիկա 3 օրերի ընթացքում զոնդը պետք է կատարի ևս 1185  կադր, իսկ առաջիկա մեկ տարվա ընթացքում, որ գտնվելու է ուղեծրում, զոնդը կկատարի 75 հազար լուսանկար: 2004-ին արձակված զոնդն արդեն մի քանի անգամ մոտեցել է Վեներային ու Մերկուրիին, լուսանկարելով մոլորակների մակերևույթը, սակայն ուղեծրից լուսանկարներ առաջին անգամ կատարվել են միայն հիմա: «Մեսենջերը» Մերկուրիի ուղեծիր է դուրս եկել մարտի 17-ին` դառնալով այդ մոլորակի առաջին արհեստական արբանյակը :

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply