Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը «Միսս հայկական մարգարիտ» մրցույթում կընտրի ամենագեղեցիկ հայուհուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2011 21:38

Մեկ ամսվա ընթացքում մոդելային գործակալությունների ներկայացուցիչները ռուսական գեղեցկության մրցույթների բազմակի հաղթող Եկատերինա Գուսևայի հետ մշակում են մասնակիցների քայլվածքը: Բացի դրանից, աղջիկները փորձում են տաղանդների մրցույթին ներակայանալու համար անհատական համարները, հաղորդում է miasin.ru-ն:

Մարտի 26-ին մասնակիցներն անցել են բարդ փորձություն` բրեյն-ռինգ, որտեղ պահանջվել է ցուցաբերել հարցերին արագ և դիպուկ պատասխանելու կարողություն, որոնք բացառապես հայկական թեմատիկա են ունեցել:

Միջոցառման գլխավոր կազմակերպիչներ Կարինա Տիրաբյանի և Մարինա Սարուխանյանի խոսքերով, մրցույթին պատրաստվելը պետք է օգնի մասնակիցներին մեկ թիմ զգալ իրենց, իսկ նրանց յուրաքանչյուրի համար գլխավոր նվերը լինելու է հեռավոր հայրենիքի մշակույթի հետ մերձեցումը:

Մրցույթի գալա-համերգը տեղի է ունենալու 2011-ի ապրիլի 10-ին «Ամրոց» ռեստորանի համերգասրահում:

Դիտվել է 2001 անգամ:
Print Friendly

Leave a Reply